ՀՅԴ երիտասարդները ՍԴ շենքի մոտ շղթայված Սահմանադրության պատկերով պաստառ են բերել՝ ի նշան ԱԺ որոշման դեմ բողոքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդները Սահմանադրական դատարանի շենքի դիմաց են։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ն ընդունել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով կասեցվում է 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Այս նախագիծը մասնագիտական շրջանակների կողմից որակվել է որպես օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։
Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել օրինագիծը ՍԴ ուղարկելու վերաբերյալ։ Ստորագրահավաքին միացել էր նաև ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, չէր միացել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նշենք, որ նախագիծը ՍԴ ուղարկելու համար անհրաժեշտ էր ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությունները։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այնուամենայնիվ, օրինագիծը վիճարկելու վերաբերյալ դիմումն ուղարկել է ՍԴ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում