Արտետա․ Արսենալը բավականաչափ խաղեր ունի եվրագավաթային ուղեգիր նվաճելու համար

Արտետա․ Արսենալը բավականաչափ խաղեր ունի եվրագավաթային ուղեգիր նվաճելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «զինագործների»՝ եվրագավաթներում հայտնվելու շանսերի մասին։

««Արսենալը» դեռ շանս ունի՞ եվրագավաթներում հայտնվելու համար։ Ես միշտ շատ դրական եմ տրամադրված։ Մենք բավականաչափ ժամանակ ու խաղեր ունենք դա անելու համար։

Երկու անգամ անընդմեջ պարտվել ենք իմ գլխավորությամբ առաջին անգամ, բայց այսօր հաղթել ենք, ու դա բարձրացնում է մեր ոգին ու ամրապնդում հավատը։

Մեր օրացույցը բավականին ծանր է։ Առջևում 4 արտագնա խաղ կա, ու խաղացողները պետք է վերականգնվեն»,- Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն։

ԱՊԼ 31-րդ տուրից հետո «Արսենալը» 9-րդ տեղում է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում