Արսենալի 18-ամյա ֆուտբոլիստը մտադիր է լքել ակումբը

Արսենալի 18-ամյա ֆուտբոլիստը մտադիր է լքել ակումբը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amԼոնդոնի «Արսենալի» երիտասարդ հարձակվող Ֆոլարին Բալոգունը ցանկանում է լքել ակումբը, տեղեկացնում է The Athletic-ը:

Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականին և Բալոգունը մտադիր չէ երկարաձգել այն:

Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում է տեսնել «Ֆիորենտինան»:

Հավելենք, որ «Արսենալի» երիտասարդական թիմում նա մասնակցել է 15 հանդիպման ու դարձել՝ 10 գոլի հեղինակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում