ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին
06/07/2013 13:56
Նմանատիպ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ: Ինչպես տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետւթյան պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում