Կասիլյասը և Սառան սպասում են իրենց առաջնեկի ծննդին

Իսպանիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը և իր զուգընկերուհի’ Tele 5 հեռուստաընկերության սպորտային լրագրող Սառա Կարբոներոն, սպասում են իրենց առաջնեկի ծննդին:

Այս մասին իսպանական մամուլը գրում էր վաղուց, սակայն զույգը չէր շտապում հաստատել տեղեկատվությունը: Եվ ահա As-ը հաղորդում է, որ Կասիլյասն այս թեմայով իրեն ուղղված հարցին դրական պատասխան է տվել’ նշելով, որ իրենք շատ երջանիկ են:

Հավելենք’ երեխան ծնվելու է դեկտեմբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում