Վարդավառի տոնին Կարապի լճի հարեւանությամբ կկազմակերպվի ուրախ տոնախմբություն

Երևանի քաղաքապետարանը, «ՆՈՅ» բնական աղբյուրի ջրի հետ համատեղ, Վարդավառի տոնի առիթով Հուլիսի 7-ին, ժամը 12:00-ից սկսած Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպում է ուրախ տոնախմբություն, որը կուղեկցվի տոնական համերգով ու զանազան անակնկալներով:

Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից, տոնախմբության ընթացքում տեղի կունենա Իվետա Մուկուչյանի նոր, ամառային երգի շնորհանդեսը, կլինեն նաև այլ, այդ թվում նաև պարային կատարումներ:

Օրվա խորհրդին համահունչ օրն առավել հիշարժան դարձնելու նպատակով ներկաներին նաև դույլեր կտրամադրվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում