Եգիպտոսում տեղի ունեցած բախումներից տուժել է ավելի քան 500 մարդ
Նմանատիպ
գիպտոսի արդեն նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է 500 մարդ, զոհվել’ 38-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով BBC-ն, Կահիրեում սպանվել է 26 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 200-ը, ևս 12-ը զոհվել ու 318-ը վիրավորվել են Ալեքսանդրիայում:
Փրկարակական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ զոհվածների և վիրավորվածների մեծ մասը ստացել են հրազենային վերքեր: Բախումները սրվել են հուլիսի 5-ի երեկոյան: Անկարգությունները սկիզբ են առել «Մուսուլման եղբայրներ»-ի հոգևոր առաջնորդ Մուհամմեդ Բադի ելույթից հետո, որը կոչ էր արել հասնել «բոլոր եգիպտացիների նախագահ» Մուրսիի ազատ արձակմանը:
Մուհամեդ Մուրսին, որը Եգիպտոսի բանակի հրամանատարության կողմից հեռացվել է հանրապետության նախագահի պաշտոնից, մեկուսացվել է իր շրջապատից եւ տեղափոխվել երկրի պաշտպանության նախարարության շենք: «Մուրսին իր օգնականներից անջատ տեղափոխվել է պաշտպանության նախարարություն»,- հայտնել է «Մուսուլման եղբայրների» բարձրաստիճան ներկայացուցիչ Ջիհադ էլ Հադադը:
Հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը պաշտոնանկ է արել իսլամիստ նախագահ Մուրսիին, ժամանակավորապես դադարեցրել Սահմանադրության գործողությունը, ինչպես նաեւ երկրի Սահմանադրական դատարանի ղեկավարին հանձնարարել անցումային շրջանում կատարել պետության ղեկավարի պարտականությունները: Պաշտոնանկ արված նախագահը զինվորականների որոշմանը չի համաձայնել եւ կոչ է արել իր կողմնակիցներին թույլ չտալ «օրինականության խախտում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում