Ամուլսարի պահապանները սպասում են տարածքից պահնորդական խմբի մի մասի դուրս գալուն. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Պայմանավորված ժամը մոտենում է, պիտի դուրս գան: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը՝ ներկայացնելով Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:
Հիշեցնենք, որ երեկ Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ պարզ դարձավ, որ վաղ առավոտից ինչ-որ մեքենաներ են մուտք գործել Ջերմուկ: Բունիաթյանի խոսքով՝ հավաքվել էր զորք, որը եկել է «Լիդիան Արմենիայի» հետ պայմանագիր կնքելուց հետո, այսինքն՝ «Պանտերա Սեքյուրիթի» փոխարեն տարածքն արդեն վստահվում է նոր եկած պահնորդային ծառայողներին:
Tert.am-ի հետ զրույցում Շիրակ Բունիաթյանը նշել էր, որ երեկ Ջերմուկում իրավիճակը լարվել էր նրա համար, որ մեծ թվով պահնորդային ծառայողներ են եկել, որը բնակիչներին անհանգստացրել է, սակայն ավելի ուշ Ամուլսարի պահապանները և պահնորդային ծառայողները պայմանավորվածության են եկել, որ հաջորդ օրը պետք է ծառայողների մեծ մասը հետ վերադառնան և մնամ այնքան ծառայող, ինչքան միշտ է եղել:
Բունիաթյանն այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ բնակիչները չեն վստահում նոր ծառայողներին, այդ պատճառով եկել են անձամբ ճանապարհ դնելու, որպեսզի պայմանավորվածության դրժումներ չլինեն:
Ջերմուկ եկած հասարակական կարգի անվտանգության հանցագործության դեմ պայքարի ծառայողներից մեկը նշեց, որ ինչպես պայմանավորվել են, այնպես էլ կանեն և ոչ մի պայամանավորվածության խախտում տեղի չի ունենա:
Ծառայողները կարգադրություն ստացան, որ մինչև օրվա վերջ պետք է տարածքում մնան միայն նրանք, ովքեր հերթափոխի են, մնացածը պետք է հեռանալու են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում