Դատարանը քննում է Գ. Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը. ուղիղ
02/07/2020 12:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Տեղի է ունենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Նշենք, որ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Միջնորդությունը մերժվել էր։
Ծառուկյանն ավելի վաղ նշել էր, որ իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում