Վեսթ Արմենիան խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ

Վեսթ Արմենիան խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am«Վեսթ Արմենիան» հանդես է եկել հայտարարությամբ։ Ակումբը տեղեկացրել է մի շարք ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզելու մասին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ երկկողմանի համաձայնությամբ խզել ենք պայմանագրերը պաշտպան Ալբերտ Գաբառաևի, կիսապաշտպաններ Պավել Սերգեևի, Միխայիլ Ժաբկինի, Ռոման Ջիգկաևի և հարձակվող` Սերգեյ Օրլովի հետ։

Վերոնշյալ ֆուտբոլիստներին մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում