Հունաստանին, Կիպրոսին և Պորտուգալիային անհրաժեշտ կլինի հավելյալ ֆինանսական օգնություն
Նմանատիպ
Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կայունացման ծրագրերի շրջանակներում ստացած 200 միլիարդ եվրոյից բացի, Հունաստանին, Կիպրոսին և Պորտուգալիային անհրաժեշտ կլինի հավելյալ ֆինանսական օգնություն։ Wall Street journal Eourope-ը գրում է, որ Եվրամիության առջև ծառանում է նոր խնդիր՝ հայթայթել լրացուցիչ ֆինանսներ ԵՄ անդամ տնտեսապես թույլ պետությունների համար։
Թերթը գրում է, որ ինչպես նախանշվում էր, Պորտուգալիան դժվար թե կարողանա 2014 թվականին վերադառնալ համաշխարհային ֆինանսական շուկա։ «Լիսաբոնին այս տարի անհրաժեշտ կլինի 14 մլրդ եվրո և ևս 15 միլիարդ եվրո 2014 թվականին պետական պարտատոմսերի նկատմամբ սահմանված իր պարտավորությունները կատարելու համար»,-գրված է թերթում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը նշում է, որ Կիպրոսի դեպքում կան կասկածներ, որ 10 մլրդ եվրոյի օգնության ծրագիրը բավարար կլինի այն պայմաններում, երբ այդ պետության տնտեսությունը «ազատ անկում» է ապրում։ Իր հերթին Հունաստանը այժմ մեծ դժվարություններով է կատարում պարտավորությունները կոշտ տնտեսական ծրագրի շրջանակներում։ Արդյունքում սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք համապետական ընտրություններից հետո, Եվրամիության օրակարգում կավելանա երեք պետություննե? ?ին կայունացման համար հավելյալ միջոցների տրամադրման հարցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում