Գվարդիոլա. Մենք կպարտվենք Ռեալին, եթե խաղանք այնպես, ինչպես Սաութհեմփթոնի դեմ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նախազգուշացրել է իր ֆուտբոլիստների Անգլիայի Գավաթի և Չեմպիոնների լիգայի որոշիչ խաղերից առաջ: Հուլիսի 5-ին «Սիթին» պարտվել է «Սաութհեմփթոնին» անգլիական Պրեմիեր-լիգայի 33-րդ տուրի խաղում (0-1).
«Ինչպես մրցաշրջանի ամբողջ ընթացքում, մենք շատ լավ ենք խաղում: Կատարում ենք այն, ինչ մտածել էինք, և ֆուտբոլիստներն էլ ներառված են աշխատանքում: Բայց վերջին 2 կամ 3 մրցաշրջաններից հետո մենք գտնվում ենք այն կետում, երբ թիմը սխալներ է թույլ տալիս, չնայած՝ ոչ բոլոր խաղերում: Մեզ պակասում են գոլերն ու մրցակիցներին պատժելու ունակությունը: Եթե մենք խաղանք այնպես, ինչպես կարող ենք, և կայուն լինենք երկու տուգանային հրապարակներում էլ, ապա շանս կունենանք հաջորդ փուլ անցնելու ինչպես Անգլիայի Գավաթում, այնպես էլ՝ Չեմպիոնների լիգայում:
Բայց եթե ամեն ինչ այնպես լինի, ինչպես Սաութհեմփթոնում ու «Տոտենհեմի», «Նորվիչի» հետ մյուս խաղերում, ապա մենք դուրս կմնանք, «Արսենալը» դուրս կգան Անգլիայի Գավաթի եզրափակիչ, իսկ «Ռեալը»՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Mirror-ը:
Հիշեցնենք՝ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա հուլիսի 18-ին: Իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպումը՝ օգոստոսի 7-ին: Առաջին խաղում «Սիթին» 2-1 հաշվով հաղթանակ է տարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում