Ադրբեջանին սպառնում է թաքսիմյան սցենար
Նմանատիպ
Բաքվի Բեյուքշոր շրջանի բնակիչներն իրենց բողոքի ձայնն են հղել ընդդեմ սեփական տներից ադրբեջանական իշխանությունների տարհանման որոշման: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Բաքվեցիները բողոքել են, քանի որ իրենց տների համար Ադրբեջանի իշխանությունները տրամադրում են ընդամենը 1020 մանաթ մեկ քառակուսի մետրի դիմաց: Սակայն քանի որ բնակիչներից շատերի սե նյակի մեծությունը չի գերազանցում 15 քառակուսի մետրը, հետևաբար ադրբեջանցիներից շատերը կարող են մնալ առանց տանիքի: Բնակիչները հայտնել են, որ եթե իրենք արդար փոխհատուցում չստանան, ապա կդիմեն ծայրահեղ միջոցների’ այդ թվում և նրանք պատրաստ են փակել Հեյդար Ալիևի անվան պողոտան:
Ադրբեջանական իշխանությունները Բաքվի Բեյուքշոր շրջանի բնակիչներին տարհանելու և նրանց բնակարանները քանդելու որոշում են կայացրել օլիմպիական կոմպլեքս համալիր կառուցելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում