ԵԺԿ-ն Քիշնևում հրավիրում է Արևելյան գործընկերության 3-րդ գագաթնաժողովը
Նմանատիպ
Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 11-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԵԺԿ մամուլի և հաղորդակցության գրասենյակից, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կկազմակերպի Արևելյան գործընկերության (ԱԳ) 3-րդ գագաթնաժողովը, որը կհաջորդի Երևանում և Բաթումում կայացած Արևելյան գործ ընկերության բարձր մակարդակով հանդիպումներին:
Նախատեսվում է, որ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի և Մոլոդովայի Ազատ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադ Ֆիլաթի գլխավորած և հրավիրված գագաթնաժողովին ներկա կլինեն Մոլդովայի վարչապետ Իյուրե Լանքան, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը (Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ) և Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին («Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ):
Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ամենամեծ և ամենաազդեցիկ եվրոպական քաղաքական կենտրոնամետ աջ կուսակցությունն է, ուր ներկայումս ընդգրկված են 73 անդամ – կուսակցություններ’ 40 երկրներից, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահները, ԵՄ-ը պատկանող 13 և ԵՄ-ը չպատկանող 6 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Եվրոպական հանձնաժողովի 13 անդամներ և Եվրոպական խորհրդարանի ամենամեծ խումբը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում