Լեոնիդ Կոժարան Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի խթանման ուղիները
08/07/2013 16:41
Նմանատիպ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի խթանման ուղիները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ուկրաինական ForUm պարբերականը, աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահը Իլհամ Ալիևին է ներկայացրել Ուկրաինայի ջանքերը’ ուղղված տարածաշրջանում տեւական հակամարտության խաղաղ կարգավորմանը:
2013 թվականի հունվարին ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը’ Ուկրաինան իր նախագահության առաջնահերթություններից մեկն է հայտարարել ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում