Հանրապետությունում սպասվում են անձրև, ամպրոպ եւ կարկուտ

Հանրապետության տարածքում հուլիսի 9-10-ին’ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 11-13-ին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան’ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում