Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, Facebook: Բռնապետերը սիրում են ժողովրդի համար «սուրբ տեքստեր» երկնել։ Օրինակ՝ Հիտլերի «Մեյն Կամփֆը»…
Կարդացի Նիկոլի՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությանը կցված ներածական խոսքը։ Տպավորություն ստացա, որ մերօրյա ինքնանշանակ «ժողովրդի հայրը» փորձում է իր «սուրբ տեքստն» ուրվագծել և կապել ազգի ջանին։ Բայց ինչպես միշտ գաղափարախոսական շիլափլավ է ստացվում։
Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները, ընդ որում որոշել է դա անել ազգային անվտանգության ռազմավարության տեքստում, որը, ենթադրաբար, պիտի լուրջ աշխատանքային (!) փաստաթուղթ լիներ։
Ու բոռշել ա։
Օրինակ…
• «Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը»:
Ըըըըը… Նախ՝ ինչո՞ւ են ՀԱԵ-ն ու կաթոլիկ կամ ավետարանական եկեղեցին նույն տողում, այն դեպքում, երբ ՀԱԵ-ն ՀՀ սահմանադրությամբ հատուկ կարգավիճակ ունի։ Ու երբվանի՞ց է, օրինակ՝ ավետարանական եկեղեցին դարձել «ազգային արժեք»։ Ո՞վ և ինչ սկզբունքով է որոշել, որ ավետարանական եկեղեցին «ազգային արժեք» է, իսկ, ասենք՝ «Կյանքի խոսքը» կամ «Եհովայի վկաները» ոչ։
Եւ ընդհանրապես, սա ի՞նչ կապ ունի ազգային անվտանգության ռազմավարության հետ։
• «Համահայկական ներուժը» — սա ի՞նչ է։ Ինչպե՞ս է չափվելու։ Ինչպե՞ս է որոշվելու, թե ինչն է սպառնում «համահայկական ներուժին»։
• «Հայկական խոհանոցը» — այո-այո, Նիկոլը չէր կարող շրջանցել Իջևանի խորովածն ու փիփերթով ապուրը նույնիսկ ազգային անվտանգության ռազմավարության տեքստում…
• Կամ, ասենք՝ որպես «ազգային նպատակ» նշված է «Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը…»։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե Արցախի անկախության ճանաչումը, այլ ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Բայց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վաղուց արդեն ՃԱՆԱՉՎԱԾ է՝ որպես հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի 3 հիմնական սկզբունքներից մեկը, այդ թվում և միջազգային հանրության կողմից։
Մի խոսքով, շատ ծիծաղելի կլիներ այս ամենը, եթե մեր երկրում չլիներ…
#աբսուրդիԿրկես
#նիկոլապետություն
Հետևեք մեզ նաև Telegram-ում