Թուրքիան տարհանում է Եգիպտոսում իր քաղաքացիներին
Նմանատիպ
աշտոնական Անկարան տարհանում է իր քաղաքացիներին Եգիպտոսից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah պարբերականը: Կահիրեում թուրքական դեսպանությունը արդեն իսկ սկսել է աշխատանքները Թուրքիայի քաղաքացիներին Եգիպտոսի տարածքից դուրս հանելու ուղղությամբ: Ավելի վաղ թուրքական իշխանությունները հանդես էին եկել Եգիպտոսում տիրող իրավիճակի քննադատությամբ: Նրանք անընդունելի էին համարել զինվորականների կողմից նախագահ Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելն ու այնուհետև նրան ձերբակալելը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ’ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հուլիսի 8-ի առավոտյան զինվորականները կրակ են բացել ցուցարարների դեմ, ինչին զոհ է գնացել 55 մարդ: Եգիպտոսի բանակի հրամանատարության կողմից նախագահ Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ին հեռացվել էր նախագահի պաշտոնից, մեկուսացվել էր իր շրջապատից և տեղափոխվել Պաշտպանության նախարարություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ մուրսին և նրա կողմնակիցները ձերբակալվել են և տարվել Անվտանգության ծառայության շենք: Եգիպտոսի սահմանադրական դատարանի նախագահին են ժամանակավ? ?րապես հանձնվել երկրի նախագահի լիազորությունները: Եգիպտոսի իսլամիսները չեն ընդունում նման որոշումը և պահանջում են, որպեսզի իշխանությունը վերադարձվի օրինական ընտրված նախագահին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում