Սիրիայի ընդդիմության առաջնորդն առաջարկել է Ասադին զինադադար կնքել սուրբ Ռամադան ամսվա ընթացքում
Նմանատիպ
Սիրիայի ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի նախագահ Ահմադ Ջաբրան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին առաջարկել է սուրբ Ռամադան ամսվա ընթացքում դադարեցնել պայքարը Հոմս քաղաքի համար: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ահմադ Ջաբրան հայտարարել է Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ: Սիրիայի ընդդիմադիր քաղաքական շարժման առաջնորդն ապստամբների ռազմական դիրքերը թույլ է գնահատել և խոստացել շուտով բարելավել իրավիճակը Սաուդյան Արաբիայից զենքի բեռնափոխադրումների միջոցով: Նա նաև նշել է, որ ընդդիմությունը չի քննարկի ԱՄՆ և Ռուսաստանի կոմից առաջարկվող Ժնեւի խաղաղության կոնֆերանսի հարցը մինչև չամրապնդի իր դիրքերը: «Ժնևն այս պայմաններում հնարավոր չէ: Եթե մենք մտադիր ենք գնալ Ժնև, մենք պետք է ամուր կանգնած լինենք գետնին’ ի տարբերություն այժմյան թույլ վիճակին: Մենք չենք կարող Ժնև գնալ, քանի դեռ բավական ուժեղ չենք»,-ասել է Ջաբրան:
Ջաբրայի հավաստմամբ’ իր հովանավոր Սաուդյան Արաբիայից ներկրվող զենքը կօգնի կշեռքի նժարը թեքել ապստամբների օգտին: «Կարծում եմ’ իրավիճակն ավելի լավ է, քան նախկինում: Կարծում եմ, որ այդ զենքը շուտով Սիրիա կհասնի: Ես չեմ հանգստանա, մինչև ձեռք չբերեմ զենքը, որով կարող եմ հետ մղել Ասադին և նրա դաշնակիցներին…. ես’ ինքս, ինձ մեկ ամիս ժամանակ եմ տվել’ հասնելու նրան, ինչ մտադրվել եմ», – ասել է հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի նորընտիր նախագահը: «Մենք ականատեսն ենք ի? ?կական հումանիստական աղետի Հոմսում: Ասադի ռազմական մեքենան, որ պարտության եզրին էր գտնվում, աջակցություն է ստանում Իրանի և իր դաշնակիցների կողմից»,-ասել է նա: Հոմսի պատվիրակության հետ հանդիպումից հետո Ջաբրան 250,000 ԱՄՆ դոլար է իր սեփական միջոցներից նվիրաբերել’ աջակցելով քաղաքին հատկացվող մարդասիրական օգնությանը:
Դիտորդական խմբերի հաղորդմամբ’ շուրջ 70 զինվոր ու զինյալներ, ինչպես նաև 40 քաղաքացիներ են սպանվել հուլիսի 7-ին ողջ Սիրիայում տեղի ունեցած բախումների հետևանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում