Յուվենտուսը մոտ է «նոր Վարանի» հետ պայմանագիր կնքելուն
13/07/2020 22:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: «Յուվենտուսը» մոտ է ֆրանսիական «Ամիենի» ու Ֆրանսիայի Մ-17 տարեկանների հավաքականի պաշտպան Ֆելքիս Նզուանգոյի հետ պայմանագիր կնքելուն:
Ֆրանսիական ֆուտբոլային հասարակությունը պատանի ֆուտբոլիստին անվանում է «նոր Վարան»՝ հաշվի առնելով նրա՝ խաղը կարդալու ունակություններն ու գնդակով աշխատանքը:
ֆրանսիական L’Equipe-ի տեղեկություններով, «Յուվեն» պատրաստ է տրանսֆերի դիմաց վճարել 3 մլն եվրո:
17-ամյա պաշտպանը «Ամիենի» հիմնական թիմում դեռ ոչ մի խաղի չի մասնակցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում