Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել

Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 60 հասցեում՝ շուկայի դիմաց, հուլիսի 9-ին’ ժամը 19.16-ին, հրդեհ է բռնկվել տրոլեյբուսում: Ինչպես ն տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է ցուցիչի վահականակը, ինչի հետևանքով կոտրվել է դիմապակին, որն ընկել է ուղևոր՝ 1981թ. ծնված Շ. Կորչժկյանի ոտքին: Տուժածը հոսպիտալացվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում