Սիրիայի իշխանությունները թունավոր նյութերով 281 տակառ են հայտնաբերել ընդդիմության թաքստոցում
Նմանատիպ
Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ ընդդիմության թաքստոցում, որը գտնվում Է Բանիաս քաղաքում, հայտնաբերել են 281 տակառ՝ թունավոր նյութերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 8-ին լրագրողներին հայտնել Է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:
Քիմիական նյութերի այդ խմբաքանակն, ինչպես ասել Է Ջաֆարին, ներառում Է 79 տակառ պոլիԷթիլենգլիկոլ, 67 տակառ մոնոԷթիլենգլիկոլ, 25 նույնպիսի անոթ մոնոԷթանոլ, 68 տակառ երկԷթանոլամին եւ 42 տակառ եռԷթանոլամին:
«Դա բավական Է մի ամբողջ քաղաք ոչնչացնելու համար, եթե ոչ ամբողջ երկիրը»,- ասել Է դեսպանը: Հիշեցնելով, որ ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի հետ սահմանին ձերբակալել Էին ընդդիմության ներկայացուցիչների՝ զարին թունավոր գազով, Ջաֆարին վերահաստատել Է տեսչական ստուգմամբ իր երկիր այցելելու հրավերը ՄԱԿ-ի զինաթափման հարցերով բարձրաստիճան կոմիսար Անջելինա Քեյնին եւ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության խմբին՝ շվեդ պրոֆեսոր Օկե Սելստրոմի գրլավորությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում