Արարատ-Արմենիայի հետ հետագա համագործակցության հարցը դեռ քննարկման փուլում է․ Վարդան Մինասյան

Արարատ-Արմենիայի հետ հետագա համագործակցության հարցը դեռ քննարկման փուլում է․ Վարդան Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amԿշարունակվի՞ արդյոք «Արարատ-Արմենիայի» հետ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի համագործակցությունը՝ առայժմ պարզ չէ և դեռևս քննարկման փուլում է։

Այս մասին «Արարատ-Արմենիա»-«Նոա» կայացած հանդիպումից հետո հայտնել է Վարդան Մինասյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյո՞ք Չեմպիոնների լիգայի ստուգատեսին ընդառաջ «Արարատ-Արմենիան» ուժեղացնելու է իր կազմը․

«Հեռուն ես չեմ նայում։ Չգիտեմ՝ ինչպես կվճռվի մեր համագործակցությունը թիմի հետ։ Այսօր ավարտվում է իմ պայմանագիրը։ Ճիշտ է, մեկ ամիս առաջ ես ստացել եմ արդեն համագործակցությունը շարունակելու առաջարկ, բայց այն դեռ քննարկման փուլում է»,– ասել է Մինասյանը, ավելացնելով, որ թիմն ավելի փորձառու է դարձել և թիմի կորիզը արդեն ձևավորվել է։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի վերջին տուրում «Արարատ-Արմենիան» 2-0 հաշվով հաղթեց «Նոային»՝ երկրորդ տարին անընդմեջ դառնալով չեմպիոն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում