Սաակաշվիլու կուսակցությունը դադարեցրել է բոյկոտը
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը փակ քննարկումներից հետո որոշել է դադարեցնել խորհրդարանի նիստերի բոյկոտը:
Խմբակցությունը որոշել էր մինչև հունիսի ավարտը չմասնակցել խորհրդարանի նիստերին՝ Թբիլիսիի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններից հետո։ «Փոքրամասնությունը կմիանա խորհրդարանի գործունեությանն այս շաբաթվա ընթացքում»,-հայտարարել է խորհրդարանական փոքրամասնության ղեկավար Դավիդ Բաքրաձեն։
Նրա խոսքով՝ խորհրդարանը սկսում է շատ կարևոր հարցերի քննարկում, ինչին պետք է ներկա գտնվի ընդդիմությունը, տեղեկացնում է «Apsny.ge»:
Այս շաբաթ Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստ է գումարելու, որի ընթացքում նախատեսվում է փոփոխություններ մտցնել «Բարձրագույն կրթության» և «Պետական գաղտնիքի մասին» օրենքներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում