Էրդողանը դատական գործ է հարուցել իրեն քննադատած գործչի դեմ
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական գործն է հարուցել իրենց քննադատած անձի դեմ: Այս անգամ թիրախում է հայտնվել «Հեղափոխական մուսուլմաններ» շարժման առաջնորդ Իհսան Էլիաչըքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Վարչապետի իրավապաշտպան Ալի Օզքայայի ներկայացրած հայցում Էլիաչըքը մեղադրվում է Twitter սոցիալական ցանցի իր էջում Էրդողանին «ժողովրդին ապստամբության մեջ հրահրելու» մեջ մեղադրելու համար:
Խոսելով իրեն ներկայացրած մեղադրանքի մասին’ Էլիաչըքը նշել է, որ իր արած հայտարարության մեջ ինքն Էրդողանի անձը վիրավորելու նպատակ չի ունեցել: «Գրածներս վերաբերում էին ոչ թե վարչապետի անձին, այլ իշխանությունն օգտագործելու նրա եղանակին, դրանք քննադատության սահմաններում են եղել: Այստեղ վիրավորանք չկար, միայն կային խիստ և կտրուկ խոսքեր»,- նշել է նա:
Մեղադրող կողմը պահանջում է որպես բարոյական փոխհատուցում վճարել 50 հազար թուրքական լիրա (ավելի քան 25 հազար ԱՄՆ դոլար):
Հետևեք մեզ նաև Telegram-ում