5 փոխարինման կանոնը կպահպանվի նաև հաջորդ մրցաշրջանում

5 փոխարինման կանոնը կպահպանվի նաև հաջորդ մրցաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Հաջորդ մրցաշրջանում ևս համաշխարհային ֆուտբոլում հնարավոր կլինի 5-ական փոխարինում կատարել, հայտնում է Sky Sports-ը՝ հղում կատարելով ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդին: Համապատասխան որոշումը կայացվել է խորհրդի հերթական նիստի ընթացքում:

Ընդգծվում է, որ 5 փոխարինում իրականացնելու հնարավորությունից օգտվելու վերաբերյալ որոշումը պետք է ընդունեն մրցաշարերի կազմակերպիչները, այսինքն այս կանոնը պարտադիր չի լինի բոլորի համար:

Հիշեցնենք՝ այս որոշումն ընդունվել էր կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո՝ մրցաշրջանի վերսկսմանն ընդառաջ: Որոշվել էր, որ երկարատև դադարից հետո ֆուտբոլիստները չեն կարողանա դիմանալ ծանրաբեռնվածությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում