Ջոկովիչը պատրաստ կլինի խաղալ US Open-ում, եթե Եվրոպայում կարանտին անցնելը պարտադիր չլինի

Ջոկովիչը պատրաստ կլինի խաղալ US Open-ում, եթե Եվրոպայում կարանտին անցնելը պարտադիր չլինի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amGrand Slam-ի մրցաշարերի 17-ակի հաղթող սերբ Նովակ Ջոկովիչը մտադիր է հանդես գալ ԱՄՆ-ի 2020թ. Բաց առաջնությունում, եթե Եվրոպա վերադառնալուց հետո պարտադրված չլինի 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմ պահել: Այս մասին հայտնում է Marca-ն:

Եթե կարանտինը չչեղարկվի, ապա այն թենիսիստները, ովքեր գտնվել են Նյու-Յորքում, ստիպված կլինեն բաց թողնել Մադրիդի և Հռոմի Masters-ը, որոնք նախորդում են «Ռոլան Գարոսին»: Ջոկովիչը հույս ունի, որ ATP-ն կկարողանա այս խնդիրը լուծել մինչև հուլիսի վերջ:

Սպասվում է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո առաջին մրցումները կլինի ԱՄՆ-ի Վաշինգթոն քաղաքում օգոստոսի 14-ին մեկնարկելիք մրցաշարը: US Open-ի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 31-ին: Մրցաշարի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում