Ժոան Լապորտա. Մենք կարող ենք կորցնել Մեսսիին
16/07/2020 18:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան վախենում է, որ թիմի առաջատար Լեո Մեսսին կարող է լքել ակումբը, տեղեկացնում է Goal-ը:
«Ցանկանում եմ, որ Լեոն մնա մեր ակումբում: Նրա պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին և Մեսսիին մտադիր է երկարաձգել այն:
Ցավոք, ակումբի ներկայիս ղեկավարների ոչ արհեստավարժ պահվածքը կարող է փչացնել ամեն ինչ:
Նրանք կործանման են տանում «Բարսելոնան»: Ակումբի պատիվը վտանգված է:
Խավին կմարզի «Բարսելոնա՞ն». նրա փոխարեն այդպիսի որոշում չէի կայացնի: Նման ղեկավարության պայմաններում ես չէի գնա այդ քայլին»,- ասել է Լապորտան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում