ԱՄՆ-ը և Ադրբեջանը Բուլղարիայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համատեղ ռազմական զորավարժություններ կիրականացնի: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Զորավարժությունները կիրականացվեն Բուլղարիայում, դաշտային պայմաններում’ համաձայն ադրբեջանա-ամերիկայն երկկողմ համագործակցության ծրագրի:

Համատեղ զորավարժությունները կսկսվեն հուլիսի 15-ին և կավարտվեն օգոստոսի 4-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում