ԱՄՆ-ը Պետդեպարտամենտը Գեզիի դեպքերի վերաբերյալ հանդես է եկել քսաներորդ հայտարարությամբ
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղարությունը հերթական անգամ անդրադարձել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ժան Պսակին հայտարարել է, որ իրենք շարունակում են հետևել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Մի քանի շաբաթ է, ինչ մոտիկից հետևում ենք իրադար ձությունների ընթացքին: Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը և խնդիրը լուծել երկխոսության միջոցով, զերժ մնալ բռնությունից, ցուցաբերել զսպվածություն»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակից սկսված և ողջ երկրում տարածված բողոքի ակցիաների ընթացքում ԱՄՆ-ն արդեն իսկ հանդես է եկել շուրջ 20 հայտարարությամբ: Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Ծառերի մի մասը պետք է կտրվեին կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ են իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում են կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 5 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալվել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով’ մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել են 2.5 միլիոն մարդ:
Հուլիսի 8-ին Գեզի զբոսայգու պաշտոնական բացումից հետո թուրքական իշխանություններն արդեն իսկ հասցրել են փակել, իսկ ժամեր անց կրկին վերաբացել զբոսայգին: Բացման արարողությունը ուղեկցվել է ոստիկանության հետ բախմամբ, ինչի արդյունքում նոր ձերբակալությունների են տեղի ունեցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում