Մոուրինյուն՝ տրանսֆերների մասին․ Որոշ ակումբներ խախտում են կանոնները․ ծախսում են ու խաղացողներ ստանում

Մոուրինյուն՝ տրանսֆերների մասին․ Որոշ ակումբներ խախտում են կանոնները․ ծախսում են ու խաղացողներ ստանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է առաջիկա տրանսֆերային պատուհանի մասին։

«Որոշ ակումբների ամեն ինչ հեշտ է տրվում․ նրանք խախտում են կանոնները, փողեր ծախսում ու խաղացողներ ստանում։ Մյուսներին ամեն ինչ ավելի դժվար է տրվում․ նրանք հետևում են կանոններին։

Ես հասկացել եմ, թե իրավիճակն ինչպիսին է «Տոտենհեմում», երբ պայմանագիր էի կնքում։ Պետք է իրատես լինել։ Գիտեմ, որտեղ են գտնվում աշխարհի լավագույն խաղացողները։ Գլխավորը իրականության հետ կապը չկորցնելն ու տրանսֆերային հնարավորությունների մասին մտածելն է։ Հստակ գիտեմ մեզ ինչ է պետք։ Ու գիտեմ՝ ինչպես իրատես լինել»,– Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում