Բարսելոնայի ղեկավարությունն արտահերթ հանդիպում է ունեցել Սետյենի հետ

Բարսելոնայի ղեկավարությունն արտահերթ հանդիպում է ունեցել Սետյենի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am«Բարսելոնայի» ղեկավարությունը ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի գլխավորությամբ արտահերթ հանդիպում է ունեցել կատալոնացիների գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենի հետ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Ժողովի ընթացքում որոշվել է, որ մարզիչն իր վրա պատասխանատվություն կվերցնի «Օսասունայից» կրած 1-2 հաշվով պարտության համար։ Երբ Լա Լիգան ավարտվի, թիմը 6 օր կունենա հանգստանալու համար՝ նախքան Չեմպիոնների լիգայի՝ «Նապոլիի» դեմ խաղին պատրաստությունը սկսելը։ Այդ ընթացքում Սետյենն ու ակումբը կմտածեն ընթացիկ մրցաշարի, թիմի պահանջների ու այն մասին, թե ինչպես լավագույնս պատրաստվեն եվրագավաթներին։

«Բարսան» մտադիր չէ հեռացնել Սետյենին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ, դրա համար էլ «Նապոլիի» հետ խաղում ևս կգլխավորի թիմը։ Միակ տարբերակը, որի պարագայում ինչ-որ բան կփոխվի, այն է, որ Սետյենը սեփական ցանկությամբ հեռանա թիմից։

Իսպանիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ կատալոնական թիմը զրկվել է երկրի չեմպիոն դառնալու շանսերից․ չեմպիոնությունը նվաճել է Մադրիդի «Ռեալը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում