Իտալիայի առաջնության 3-րդ դիվիզիոնի թիմը պայմանագիր է առաջարկել Բալոտելիին

Իտալիայի առաջնության 3-րդ դիվիզիոնի թիմը պայմանագիր է առաջարկել Բալոտելիին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: 29-ամյա հարձակվող Մարիո Բալոտելին, որը չնայած պայմանագրի խզման վերաբերյալ բազմաթիվ շշուկներին, մինչև հիմա «Բրեշիայի» խաղացող է համարվում, արդեն մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Ջնլուկա դի Մարցիոն իր կայքում։

Հաղորդվում է, որ առաջին ակումբը, որը կապ է հաստատել խաղացողի գործակալի հետ, C Սերիայի «Կոմոն» է, որը 140 կմ հեռու է Բրեշիայից։

Չնայած նրան, որ ակումբի ինդոնեզիացի սեփականատերերը պատրաստ են ամբողջությամբ բավարարել խաղացողի՝ պայմանագրի վերաբերյալ պահանջները, գործարքի հավանականությունը մեծ չէ։ Բալոտելիի գործակալի հետ հանդիպումն արդեն կայացել է, շարունակությունը կներկայացվի։

Ներկայումս «Կոմոն» միակ իտալական թիմն է, որը տեղեկություն է խնդրել Բալոտելիի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում