Մյունխենում հայերը բողոքի ակցիա են անում ադրբեջանական ագրեսիայի դեմ. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Մյունխենում հայերը բողոքի ակցիա են անում ադրբեջանական ագրեսիայի դեմ։
Հիշեցնենք, որ երեկ էլ Լոնդոնում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները փորձել են ցույց կազմակերպել ՀՀ դեսպանատան մոտ և գրոհել ՀՀ դեսպանատան վրա, սակայն հայ համայնքի ներկայացուցիչները պատ են կազմել՝ պաշտպանելով դեսպանատունը։
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։
Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:
Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Հուլիսի 17-ին հարաբերական անդորր է եղել: Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդը կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում