Գագիկ Բեգլարյանն ընդգծում է Հայաստանի ՏՏ ոլորտի գրավչությունն օտարերկրյա ներդրողների համար
Նմանատիպ
Հայաստանում վերելք է ապրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը գրավիչ է օտարերկրյա ներդրողների համար։ Այս մասին Հայ-ռումինական գործարար համաժողովի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Նրա խոսքով՝ դրա մասին են վկայում Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ավելի քան 360 ընկերությունները, որոնցից շատերը համաշխարհային ընկերությունների մասնաճյուղերն են։ «Հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտները ներկայումս ամենագրավիչն են օտարերկրյա ներդրողների համար։ Վերջին տարիներին Հայաստանում պարզեցվել են գործընթացները վարկերի ստացման, հարկերի վճարման, ներդրումային համակարգերում, ինչը թույլ է տալիս գործարարներին հեշտորեն ներգրավվել Հայաստանի բիզնեսոլորտ։ Ներդրումային դաշտը և գործարար ոլորտն ազատականացնելու աշխատանքները շարունակվում են, և համոզված եմ, որ տնտեսության մի շարք ճյուղեր զարգացում կապրեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը։ Գագիկ Բեգլարյանն առանձնացրեց նաև ոսկերչությունը և ադամանդագործությունը՝ դրանք համարելո վ Հայաստանի տնտեսության ապագան։
Հայ-ռումինական առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի շրջանակներում, Զարգացման հայկական գործակալությունը ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ անցկացրեց հայ-ռումնական գործարար համաժողով։ Փոխըմբռնման հուշագիր կնքվեց Հայ-ռումինական կոմերցիոն և արդյունաբերական միության և Ռումինա-հայկական երկկողմանի առևտրաարդյունաբերական պալատի միջև։
Հետևեք մեզ նաև Telegram-ում