Ռեալը չհաղթեց Լեգանեսին, Գրանադան կխաղա Եվրոպա լիգայում, այլ արդյունքներ

Ռեալը չհաղթեց Լեգանեսին, Գրանադան կխաղա Եվրոպա լիգայում, այլ արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Իսպանիայի Լա լիգայի հերթական առաջնությունն ավարտվեց: Վերջին տուրից առաջ «Ռեալը» հռչակվել էր չեմպիոն: Այս տուրում ամենահետաքրքիրը ԵԼ-ի և վտանգավոր գոտիների պայքարն էր:

«Ռեալն» արտագնա խաղում 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը «Լեգանեսի» հետ, ինչի պատճառով «Լեգանեսը» դուրս մնաց Լա լիգայից:

«Բարսելոնան» երկրորդ տեղում ավարտեց առաջնությունը: ՉԼ-ի մյուս 2 ուղեգրերը բաժին հասան «Ատլետիկոյին» ու «Սևիլիային»:

«Գրանադան» 4-0 հաշվով ջախջախեց Բիլբաոյի «Ատլետիկին» ու մյուս մրցաշրջանում Իսպանիան կներկայացնի Եվրոպա Լիգայում: Երկրորդ ուղեգրի տիրակալը դարձավ «Վիլյառեալը», իսկ ԵԼ-ի որակավորման փուլից պայքարը կսկսի «Ռեալ Սոսյեդադը», որն իր հերթին 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:

«Վալենսիան», որը ևս պայքարում էր ԵԼ-ի ուղեգրի համար, 0-1 հաշվով պարտվեց «Սևիլիային»:

«Սելտան» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց հետնապահ «Էսպանյոլի» հետ ու դժվարությամբ պահպանեց տեղը ուժեղագույնների խմբում:

«Օսասունան» ու «Մալյորկան» փոխանակեցին երկուական գնդակ:

Լա լիգան լքում են «Էսպանյոլը», «Լեգանեսն» ու «Մալյորկան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում