Վարուժան Ոսկանյանը Հայաստանի տնտեսության զարգացման խոչընդոտ է համարում տրանսպորտային մեծ ծախսերը
Նմանատիպ
Հայաստանի ներքին շուկան փոքր է տեղական արտադրանքի սպառման համար, իսկ արտահանմանը խոչընդոտում են տրանսպորտային մեծ ծախսերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը՝ հավելելով, որ օտարեկրկրյա ներդրողների համար Հայաստանում խոչընդոտ է նաև ուղիղ ճանապարհի բացակայությունը դեպի տվյալ երկիր։ «Օրինակ ցանկություն կա Հայաստանից Ռումինիա տուֆ արտահանելու, սակայն ոչ մի ընկերություն չի ցա նկանում կազմակերպել այդ գործընթացը, քանի որ այստեղ տրանսպորտային ծախսերը շատ մեծ են։ Բացի դրանից, հարկավոր է հաշվի առնել, որ նախորդ տարիներին Հայաստան-Ռումինիա գործարար կապերն ակտիվ չեն եղել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ոսկանյանը։ Ռումինիայի էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ Հայաստանը պետք է առավել ճանաչված դառնա աշխարհում։
«Անհրաժեշտ է տարածել և՛ հայակական մշակութային արժեքները, և՛ տնտեսական հնարավորությունները։ Աշխարհում շատերը, երբ խոսում են Կովկասի մասին, տարբերություն չեն դնում Վարաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այժմ Ադրբեջանը սկսել է իր երկրի ուժեղ պրոպագանդա։ Կարծում եմ Հայաստանը ևս պետք է մտածի այդ մասին»,-նշեց նախարարը։
Խոսելով տարածաշրջանային ռիսկերի մասին՝ Ոսկանյանը նշեց, որ քաղաքական տեսակետից Հայաստանը կայուն պետություն է։ «Օտարերկրյա ներդրողների համար կարևոր են կայունության երաշխիքները։ Բացի դրանից, Հայաստանում օրենսդրորեն կարգավորվում են բոլոր տեսակի համագործակցությունները, ինչն անհրաժեշտ պայման է գործարար կապեր ստեղծելիս։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական ռիսկերին, ապա պետք է նշեմ, որ նույնիսկ ԵՄ անդամ պետությունների տնտեսություններում այսօր առկա են հսկայական ռիսկեր»,-համոզմունք հայտնեց Ոսկանյանը։
Հայաստանում է գտնվում ռումինական գործարար պատվիրակությունը՝ 29 ընկերություններ, որոնք ներկայացնում են արդյունաբերության տարբեր ճյուղերը՝ տուրիզմ, բժշկություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և շինանյութեր, կենցաղային քիմիա, հեռահաղորդակցություն, բանկային ոլորտ, գազի մատակարարում, ավիացիա, ինժեներիա, ռազմական սարքավորումներ, էլեկտրատեխնիկական սարքավորումներ, մարտկոցների արտադրություն, գեոֆիզիկա, կոշկեղենի արտադրություն։ Հուլիսի 9-ին փոխըմբռնման հուշագիր կնքվեց Հայ-ռումինական կոմերցիոն և արդյունաբերական միության և Ռումինա-հայկական երկկողմանի առևտրաարդյունաբերական պալատի միջև։
Հետևեք մեզ նաև Telegram-ում