Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը լքեց Կրասնոդարը

Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը լքեց Կրասնոդարը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.amՌուսական «Կրասնոդարը» ժամանակից շուտ խզել է պայմանագիրը պորտուգալացի կիսապաշտպան Մանուել Ֆերնանդեշի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ռուսական ակումբի հետ ավարտվում էր հաջորդ ամռանը, սակայն, կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են այն:

Թիմը լքել է նաև իսլանդացի պաշտպան Յոն Գուդնի Ֆյոլասոնը:

Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարը» զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում