1991-ին բուհ չընդունված դիմորդները, մեկն էլ Փաշինյանը, Կառավարության մոտ նստացույց էին սկսել և ընդունվել էին վարչապետի հրամանով․ ԵՊՀ խոսնակ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Facebook: Բոլորը գիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ն ավարտել-չավարտելու պատմությունը, բայց քչերը գիտեն ընդունվելու պատմությունը։
1991 թվականի ամռանը, երբ Հայաստանը դեռ խորհրդարանական էր, իսկ վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, տեղի ունեցան աննախադեպ ընդունելության քննություններ։ Բավարար գնահատականներ ստացած, բայց չընդունված դիմորդները սկսեցին Կառավարության դիմաց նստացույց անել, ինչից հետ վարչապետի հրամանով, բոլոր նրանք, որոնք բավարար գնահատականներ էին ստացել, բայց չէին հաղթահարել մրցույթը, հրամանագրվեցին որպես ուսանողներ։
Նիկոլ Փաշինյանն այդ ուսանողներից մեկն էր։
Հ․Գ․ – Քանի որ գրածիս տարընթերցումները և մեր մեջ նստած ստալինիզմի դրսևորումներն անսպասելիորեն շատ էին, ուզում եմ ասել, որ բարձր գնահատական ստացած բոլոր դիմորդներին պետք է անպայման սովորելու հնարավորություն տալ․ խորհրդային տարիներից մնացած պետպլանով տնտեսությունն ու կրթությունը հաղթահարեք ձեր ուղեղներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում