ԵՄ-ն կարող է կրճատել Թուրքիային տրամադրվող նյութական օգնությունը
09/07/2013 17:39
Նմանատիպ
Եվրոպայի խորհրդարանի Քրիստոնեադեմոկրատական խմբակցությունը պատրաստում է օրինագիծ, որով նախատեսվում է կրճատել Թուրքիային տրամադրվող դրոմաշնորհի չափը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
«ԵՄ կողմից Թուրքիային տրամադրվող դրամաշնորհի գումարը ծախսվում է ժողովրդի դեմ արցունքաբեր գազ կիրառելու համար: Այդ պատճառով կրճատենք օգնության չափը»,- նշել են մի խումբ խորհրդարանականներ: Վերջիններս նախատեսում են նախագիծը քննարկման ներկայացնել Եվրոպայի խորհրդարանի աշնանային նստաշրջանի ժամանակ:
Եվրամիության 2007-2013 թվականների բյուջեից Թուրքիայի համար նախատեսված 11.5 միլիարդ եվրոյի չափով դրամական օգնությունից պաշտոնական Անկարան մինչ այժմ ստացել է 4.5 միլիարդ եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում