Արքայազն Ուիլյամի եւ Քեյթի ապագա երեխայի ծնունդը ՄԲ-ին կբերի 360 մլն.դոլար

Մեծ Բրիտանիայի միապետության պաշտոնական ներկայացուցիչն առաջին անգամ հայտնել Է Քեմբրիջի դքսի եւ դքսուհու ապագա երեխայի տիտղոսը, որի ծնունդն առաջիկա օրերին սպասում Է բառացիորեն ամբողջ թագավորությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հուլիսի 8-ին հայտարարել են Բուկինհեմի պալատում, արքայազն Ուիլյամի եւ նրա տիկին Քեյթի առաջնեկն անվան հետ մեկտեղ կստանա Քեմբրիջի արքայազնի կամ արքայադստեր տիտղոսը, ինչը կդառնա պատմության մեջ դրա առաջին օգտագործումը: Ըստ որում այդ անձնավորությանը, որն, անկախ սեռից, կզբաղեցնի երրորդ տեղը Մեծ Բրիտանիայի գահաժառանգների շարքում, հարկավոր կլինի դիմել ոչ այլ կերպ, քան որպես Նորին Արքայական Բարձրություն:

Լոնդոնի այն կլինիկայի մոտ, որտեղ պետք Է տեղի ունենա ծննդաբերությունը, արդեն մեկ շաբաթից ավելի Է, ինչ հերթապահում են ֆոտոթղթակիցները եւ հեռուստատեսության բրիգադները: Խոսքը վերաբերում Է Փադինգտոնի կենտրոնական շրջանի Սուրբ Մարիամի հիվանդանոցի Լինդո թեւին:

Ենթադրվում Է, որ զույգի առաջին երեխան, որն ամուսնացել Է 2011 թվականի ապրիլին, լույս աշխարհ կգա ընթացիկ ամսվա կեսերին: Որպես հավանական օրեր արդեն նշվել են հուլիսի 11-ը եւ 13-ը:

Ըստ տեղի մասնագետների կանխատեսումների՝ Ուիլյամի եւ Քեյթի երեխայի ծնունդը երկրի տնտեսությանը կբերի շուրջ 360 միլիոն դոլար, մասնավորապես, հուշանվերների վաճառքից եւ զբոսաշրջիկների հոսքի ավելացումից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում