Ռիվալդո. Լևանդովսկին վշտացած է Ոսկե Գնդակի չեղարկումից. նա կարող էր մրցել Մեսսիի ու Ռոնալդուի հետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն մեկնաբանել է 2020 թվականին «Ոսկե Գնդակը» չհանձնելու որոշումը.
«Սա ճիշտ որոշում էր: Եվրոպական լիգաներում տարօրինակ մրցաշրջան էր, երբ մի շարք հանդիպումներ անցկացվեցին փակ դռների հետևում, իսկ որոշ ֆուտբոլիստներ, օրինակ ֆրանսիական Լիգա 1-ում, ժամանակից շուտ ավարտեցին իրենց ելույթները:
Որոշ ֆուտբոլիստներ կարող են վշտանալ այս որոշման պատճառով, ու Լևանդովսկին անկասկած նրանցից մեկն է: Լեհ հարձակվողը հիանալի էր, քանի որ «Բավարիան» իր 8-րդ տիտղոսը նվաճեց Բունդեսլիգայում, իսկ Չեմպիոնների լիգան դեռ առջևում է, այդ իսկ պատճառով նա կարող էր պայքարել Մեսսիի և Ռոնալդուի հետ:
Մեսսիի և Ռոնալդուի համար սա հաջող հնարավորություն էր ևս մեկ «Ոսկե Գնդակ» նվաճելու համար այն ժամանակ, երբ նրանց կարիերան մոտենում է ավարտին: Բայց այս տարի մրցանակի շնորհման չեղարկումը ճիշտ որոշում էր»,- Ռիվալդոյի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք՝ 1956 թվականից՝ մրցանակի ստեղծումից ի վեր, սա առաջին տարին է, երբ այն չի շնորհվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում