Կահիրեում թուրք լրագրողների են ձերբակալել
Նմանատիպ
Թուրքական Star հեռուստաընկերության լրագրողները ձերբակալվել են Եգիպտոսի մայրաքաղաքում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը’ նշելով, որ ձերբակալությունն իրականացրել են Եգիպտոսի զինված ուժերը: Կահիրեում Թուրքիայի դեսպանությունը աշխատանքներ է սկսել ձերբակալման պատճառները պարզաբանելու և լրագրողներին ազատ արձակելու համար:
Եգիպտոսի բանակի հրամանատարության կողմից նախագահ Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ին հեռացվել էր նախագահի պաշտոնից, մեկուսացվել էր իր շրջապատից և տեղափոխվել Պաշտպանության նախարարություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մուրսին և նրա կողմնակիցները ձերբակալվել են և տարվել Անվտանգության ծառայության շենք: Եգիպտոսի սահմանադրական դատարանի նախագահին են ժամանակավորապես հանձնվել երկրի նախագահի լիազորությունները: Եգիպտոսի իսլամիսները չեն ընդունում նման որոշումը և պահանջում են, որպեսզի իշխանությունը վերադարձվի օրինական ընտրված նախագահին:
Թուրքիան հանդես է եկել Եգիպտոսի դեպքերի քննադատությամբ’ անընդունելի համարելով զինվորականության կողմից
Հետևեք մեզ նաև Telegram-ում