Հաջորդ մրցաշրջանից Շիրակը նոր քաղակականություն է ունենալու․ Մանոյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել Դավիթ Մանոյանի հետ։ Ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ պարզաբանելով իր տեղափոխությունը «Շիրակից» երևանյան ակումբ։
«Իմ պայմանագիրը Շիրակի հետ ավարտվեց այսօր, և նոր պայմանագիր թիմի կողմից ինձ հետ չի նախատեսվում: Ցանկանում եմ պարզաբանել։
Հաջորդ մրցաշրջանից Շիրակը նոր քաղակականություն է ունենալու և շեշտը դնելու իր ակադեմիաի սաների և տեղացի ֆուտբոլիստների վրա:
Հարգելով Շիրակ ակումբի ղեկավարության որոշումը ես հեռանում եմ թիմից:
Ինձ համար դժվար է ընդունել այս փաստը, քանի որ շատ եմ կապնվել Շիրակին ու Գյումրուն: Շատ ուժեղ և համախմբված թիմ էր ստեղծվել, մի մեծ ընտանիք էր: Բոլորիս համար շատ ծանր է ստեղծված իրավիճակը, նամանավանդ ԵԼ-ի որակավորման փուլից առաջ: Դժվար մրցաշրջան ունեցանք, քրտնաջան ու թիմային աշխատանքի շնորհիվ մոտ էինք չեմպիոնական տիտղոսին, նվաճեցինք Եվրոպա Լիգաի ուղեգիր, որը քաղաքի և ակումբի համար շատ կարևոր նվաճում էր:
Ցանկանում եմ ի սրտէ շնորհակալություն հայտնել Գյումրի քաղաքին, բնակիչներին, Շիրակ ակումբի և ակադեմիաի ողջ անձնակազմին և երկրպագուներին այս անմոռանալի 6 ամիսների համար, ես զգում էի, որ տանն եմ:
Մինչև մյուս հանդիպում և հաջողություն թիմին Եվրոպա Լիգայում»,- գրել է Մանոյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում