Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին օժանդակելու հանձնառությանը. Ֆյուլե
Նմանատիպ
Եվրոպական միությունն ու անդամ պետությունները շարունակում են հավատարիմ մնալ Հայաստանին ու հայ ժողովրդին օժանդակելու իրենց հանձնառությանը: Այս մասին հայտարարել է Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով Եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հուլիսի 9-12-ը Հայաստան այցելության նախաշեմին: «Վիլնյուսյան գագաթնաժողովի նախաշեմը շրջադարձային փուլ է, որի ընթացքում ակնկալում ենք ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության ս երտացում մեր գործընկերների հետ, ապահովելով, որ համագործակցության պտուղների կրողը լինի անհատ քաղաքացին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասել է հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու պետությունների և Եվրոպական միության միջև համագործակցությանն առնչվող հարցեր և Ասոցացման համաձայնագրերի ու դրանց մասը հանդիսացող Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի բանակցությունների վերջնական փուլի առաջընթացը՝ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի ընթացքում համաձայնագրերի նախաստորագրմանն ընդառաջ:
Հայաստանում՝ հուլիսի 10-ին հանձնակատար Ֆյուլեն հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Եդվարդ Նալբանդյանի, էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության և գիտության նախարարների հետ, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների և երիտասարդների հետ: Ֆյուլեն կայցելի նաեւ Վրաստան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում