Սա անհետևանք չի մնալու, խոսքս լավ հիշեք. Պանդորայի արկղ էր, որ պետք չէր բացել. քաղաքագետ

Սա անհետևանք չի մնալու, խոսքս լավ հիշեք. Պանդորայի արկղ էր, որ պետք չէր բացել. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookՔիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին «Կանաչ Ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանին ու «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Ռաֆայել Հովհաննիսյանին։ Տղերքին տանում են Ոստիկանության Վայքի բաժին։

Ուղիղ միացումն ով նայում է, տեսավ, թե որքան կոպիտ ու ագրեսիվ են գործում ոստիկանները Ամուլսարի պաշտպանների դեմ։ Բոլորին քարշ տալով, խեղդելով, շորերը պատռելով բերման են ենթարկում։ Սա ի՞նչ ձև է։ Էս ի՞նչ թշնամություն է։ Ւնչու՞ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսքան չարացել ժողովրդի հանդեպ։

Ախր ասֆալտին փռելու էս մարտավարությունը բումերանգի էֆեկտ է ունենալու։ Ռաֆայելը Ապրիլյանի ժամանակ թշնամու երեք տանկ է խոցել։ Էտ ի՞նչ եղավ, որ Փաշինյանը հանկարծ մտածեց, որ նման տղուն կարա ասֆալտին փռի, քարշ տալով բերման ենթարկի։ Սրանք լրիվ են կտրվել իրականությունից։ Չեն հասկանում, թե ինչ են սարքում նախ իրենք իրենց, հետո էլ բոլորիս ու պետության գլխին։

Սա անհետևանք չի մնալու։ Խոսքս լավ հիշեք։ Պանդորայի արկղ էր, որ պետք չէր բացել։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում