Էստոնիան իր երկրի քաղաքացիներին հորդորում է չայցելել Ադրբեջան

Էստոնիան իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Ադրբեջան այցելելուց’ կապված այդ երկրում հնարավոր ահաբեկչական գործողությունների իրականացման հետ, տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Էստոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քանի որ իրենք չունեն դեսպանություն կամ որևէ դիվանագիտական ներկայացուցչություն Ադրբեջանում, հետևաբար անհրաժեշտության դեպքում իրենց քաղաքացիները պետք է դիմեն Բաքվում Լատվիայի դեսպանություն կամ Եվրամիության անդամ ցանկացած երկրի մոտակա ներկայացուցչություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում