Դավիդե Ձապակոստան հրաժեշտ է տվել Ռոմային
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Ռոմայի» կազմում վարձակալական հիմունքներով հանդես եկող Դավիդե Ձապակոստան թվիթերյան էջում հրաժեշտ է տվել հռոմեական ակումբին:
«Չաո, «Ռոմա»: Սրանք բոլորիս համար դժվար ամիսներ էին: Շնորհակալություն եմ հայտնում ղեկավարությանը, թիմակիցներիս ու բոլոր այն մարդկանց, որոնց ճանաչել եմ: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բուժանձնակազմին, ֆիզիոթերապևտներին ու այն մարդկանց, որոնք օգնել են ինձ վերականգնվել իմ ծանր վնասվածքից:
Շնորհակալություն, «Ռոմա՛»»,-գրել է խաղացողը սոցկայքում:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի անցած մրցաշրջանի մեծ մասը Ձապակոստան վերականգնվում էր խաչաձև կապանի վնասվածքից: Պաշտպանը հռոմեական թիմի կազմում մասնակցել է 9 խաղի ու դարձել մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:
Խաղացողի իրավունքները պատկանում են «Չելսիին»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» ուզում է երկարաձգել նրա հետ պայմանագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում