ՈւԵՖԱ-ի ղեկավարի արձագանքը Բեյրութում տեղի ունեցած պայթյունին
05/08/2020 17:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ղեկավար Ալեքսանդր Շեֆերինը խոսել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մասին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Մեր մտքերն ու աղոթքները Բեյրութի այն մարդկանց հետ են, որոնք վերապրել և սգում են բազմաթիվ մարդկանց մահվան դեպքերը երեկվա ավերիչ պայթյունից հետո», – ասված է ՈւԵՖԱ-ի թվիթերյան էջում գրված հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտնել է, որ պայթյունի պատճառ է դարձել 2,750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը: Վերջին տվյալների համաձայն՝ ողբերգության հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել է 4 հազար մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում