Ու՞մ է զիջում Ռուսաստանը զենքի վաճառքի ծավալներով
Նմանատիպ
Ռուսաստանը պահպանել Է դիրքերը զենքի համաշխարհային մատակարարների հնգյակում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը եւ մատակարարումների ծավալով զիջելով ԱՄՆ-ին: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բերված են Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրման միջազգային ինստիտուտի (SIPRI) տարեգրքի ռուսական հրատարակությունում, որի շնորհանդեսը կայացել Է հուլիսի 9-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտում:
Ըստ SIPRI-ի տվյալների՝ 2007 – 2011 թվականներին զենքի հինգ խոշորագույն մատակարարներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Գերմանիային, Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային բաժին Է ընկել սովորական սպառազինությունների հիմնական տեսակների արտահանման ծավալի 75 տոկոսը, ինչը պակաս Է 2002 – 2006 թվականների 78 տոկոսի համեմատությամբ: Ամբողջությամբ վերցված 2007 – 2011 թվականներին զենքի միջազգային վաճառքի ծավալը 2002 – 2006 թվականների համեմատությամբ եղել Է 24 տոկոսով ավելի:
Ինչպես նշված Է զեկույցում, թեեւ սպառազինությունների խոշորագույն մատակարարների հնգյակը փոփոխություններ չի կրել, վերջին տարիներին խոշոր մատակարարների շարքում տեղ են զբաղեցրել Չինաստանը եւ Իսպանիան: Հնդկաստանը դարձել Է սպառազինությունների խոշորագույն ստացողը, մինչդեռ Չինաստանը շարունակել Է ավելի ու ավելի ցած իջնել ստացողների ցուցակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում